168.am-ը գրում է.

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Հակոբ Արթուրի Քարտաշյանը 21 տարեկան էր, Գերմանիայից վերադարձել էր  հայրենիք հատուկ զինվորական  ծառայություն անցնելու համար:

«Հակոբը 15-16 տարեկան էր, երբ ծնողների հետ մեկնեց Գերմանիա, բայց երբ զանգում էր, ասում էր՝ հոպար, ես անպայման պետք է գամ, գնամ Եղնիկներ ծառայեմ, «լուչշե Եղնիկներ, չեմ Գերմանիա», ես հայրենիքիս համար պետք է գնամ ծառայեմ: Իրենք երկու եղբայր են, ինքը փոքրն էր, այս տարի հունվարին էր զորակոչվել, Գերմանիայից եկավ, ներկայացավ զինկոմիսարիատ ու հենց առաջին զորակոչին գնաց բանակ: Որ նոր էր վերադարձել, հումորով ասացի՝ քո համար Եղնիկների տոմս եմ հանել, ասաց՝ հա, պրոբլեմ չկա, ու Եղնիկներ էլ գնաց: Շատ գոհ էր ծառայությունից, ինչքան հետը խոսում էինք, ինչքան էլ դժվար է եղել, չէր ասում, ասում էր՝ շատ լավ է, բան չմնաց, ծառայեմ ու գամ: Շատ հանգիստ բնավորության տեր տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբի մորաքրոջ ամուսինը՝ Գոռ Համբարյանը:

     

Հարազատները Հակոբի վերջին հեռախոսազանգերից մեկն են հիշում, երբ ոգևորությամբ ասել էր, որ տասնյակ թուրքերի է սպանել.

«Զանգել տուն, ասել էր՝ պապ ջան, տղեդ արդեն մի 60  թուրք է սպանել: Իր առաջին նպատակն այն էր, որ ծառայեր, ասում էր՝ տղամարդն էլ չծառայի՞…»:

 

Հակոբ Քարտաշյանը զոհվել է հոկտեմբերի 21-ին։ Երեկ Արագածավանում  նրան վերջին հրաժեշտը տվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել