168.am-ը գրում է.

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի բաժինը:

«Էդուարդո Էռնեկյանը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբելել է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը»,-ասված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել