Tert.am-ը գրում է.

Այնքան ուրիշ էր, շատ տարբերվող էր մեր Տիգրանի տեսակը.  խելացի, հոգատար, չափազանց հայրենասեր, անվերջ կարելի է դրական բաներ ասել նրան նկարագրելիս, բառերն անզոր են  իրեն բնութագրելու համար: Tert.am-ին պատմեց համացանցում հայտնի դարձած երգիչ, Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 21-ամյա Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:

«Տիգրանը ժամերով կբանավիճեր ցանկացած թեմայից, դեռ փոքր տարիքից երգում էր,  շատ քաղցր ձայն ուներ: Սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, փոխադրվել էր 4-րդ կուրս ու զորակոչվել բանակ: Բանակում էլ աչքի էր ընկել իր ձայնով, միջոցառումների էր մասնակցում: Եղբայրս երբեք չէր բողոքում իր ծառայությունից»,– պատմում է նա:

Աննա Հարությունյանը նշեց, որ Տիգրանը Խնձորեսկում էր ծառայում, 2019 թվականի  հուլիսի 10-ին էր զորակոչվել  բանակ, տուն գալուն մնում էր 9 ամիս:

Քույրը պատմում է, որ Տիգրանի տաղանդները շատ են եղել, բանաստեղծություններ էր գրում,  փոքրիկ վիպակ ուներ գրած, նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել, բայց այդպես էլ չհասցրեց: Իսկ ընտանիքը խոստացել է, որ հերոսի ոչ մի երազանք ու նպատակ անկատար չի մնալու: «Այնքան սիրուն ու խորն էր գրում: 2018 թվականին մասնակցել էր Գյումրիում տեղի ունեցած «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնին: Ազգային երգեցողություն անվանակարգում արժանացել էր 2-րդ կարգի մրցանակի: Ձմռանը մամայի ծննդյան օրը անակնկալ էր արել ու երգ նվիրել մայրիկին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել