Tert.am-ը գրում է.

Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ», ինչը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից որոշներն օգտագործվում են Ադրբեջան մատակարարված և Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պատերազմում կիրառվող թուրքական մարտական անօդաչուներում:

Քվեբեքում գործող BRP ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթ տեղեկացվել է այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում, գրում է cbc.ca կայքը:

«Մենք վերջերս տեղեկացվել ենք, որ Rotax  շարժիչների մի մասն այժմ օգտագործվում է ռազմական անօդաչու սարքերում և անհապաղ մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել»,-Radio Canada International-ին ուղղված նամակում հայտնել է BRP ընկերության ավագ փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելյեն՝ հավելելով, որ միաժամանակ դադարեցնում են ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել