Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, հատկապես Հարավային Կովկասում, սակայն եթե բանակցությունները ԼՂ հիմնախնդրի հարցով 30 տարվա ընթացքում արդյունք չեն տալիս, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել: Մոսկվան կողմ է քաղաքական կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում:

«Դա Թուրքիայի նախագահի հաջորդական դիրքորոշումն է. նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Բայց ի՞նչ մեր կողմից: Պետք է համառորեն աշխատենք բոլորի հետ, զինվենք համբերությամբ, ինչը և անում ենք, ապացուցենք բոլորին, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, և մենք այն կպաշտպանենք: Իսկ այն հարցերում, որոնց շուրջ մեր մոտեցումներն ու դիրքորոշումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել»,- ասել է ՌԴ ղեկավարը:

«Այնպես եմ հասկանում, որ Հարավային Կովկասի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ վիճահարույց հարցերն, այնուամենայնիվ, պետք է լուծել ոչ թե ուժի միջոցով, ոչ թե զենքի օգնությամբ, այլ դիվանագիտական միջոցով՝ բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել