Tert.am-ը գրում է.

Պատերազմական գործողությունները կանգնեցնելու, բանակցության սեղան վերադառնալ-չվերադառնալու մակընթացության մեջ է այս օրերին Ադրբեջանի նախագահը: Մեկ ասում է՝ կկռվեմ մինչև վերջին ԱԹՍ-ն ու ՏՕՍ-ը, դիտմամբ եմ տեխնիկային հղում տալիս, քանի որ Ալիևը այնքան խելոք է, որ գիտե՝ հայի դեմ զինվոր չի՛ կարող հանել, քանի իր զինվորը կռվել չգիտի…մեկ ասում է՝ կբանակցեմ, մեկ՝ չեմ նահանջելու, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

Հեղինակը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից ադրբեջանական ագիտպրոպն անցավ մշակված սխեմայի իրականացմանը, որին լրջորեն պատրաստվել էին 16-ի քառօրյայից հետո:

«Անցած օրերին բազմիցս խոսել ենք տեղեկատվական-քարոզչական այս պատերազմում Բաքվի մարտավարական քայլերի մասին, բայց այսօր՝ Իլհամ Ալիևը, հերթական հարցազրույցի տողատակում՝ հետաքրքիր ական է դրել: Կվնասազերծենք…բայց՝ թշնամուն մի անգամ լսելը ճիշտ է: Մի հատված էի ընդամենն առանձնացրել երկար-բարակ հարցազրույցից, որի գերակշիռ մասը՝ պաշտոնական հայտնի թեզերն են: Այս երկու միտքն առանձնացրի, քանի որ տողատակերում, ինչպես ասացի, լարած թակարդ կա: Առաջին մտքում Ապշերոնի նախագահը հնարավոր չի համարում հակամարտության շուտափույթ կարգավորման հասնել Հայաստանի ներկա կառավարության հետ: Սա մեսիջ է երեք սուբյեկտի՝ սեփական ժողովրդին, որ պիտի ձեր զավակներին զոհաբերեք մինչև վերջ, որպեսզի հաջողության հասնենք, երկրորդ հասցեատերը՝ միջազգային հանրությունն է և այս ուղերձով նրան հուշում է, որ Հայաստանը չի ցանկանում կարգավորում բանակցության միջոցով, և երրորդ հասցեատերը՝ Հայաստանի ժողովուրդն է»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, թե այս պահին դեռ մի կողմ է թողնում այն, թե ինչ է այս կապակցությամբ ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կամ ինչու մեր երկրի վարչապետը՝ էմիսար ու դիվանագետ ուղարկելով արտասահման, այդուհանդերձ, երեկ ասաց, որ հակամարտության բանակցային ելք այս պահի դրությամբ չի տեսնում: Այս պահի դրությամբ: Սա, ըստ նրա, նշանակում է, որ բանակցությունը կշարունակվի, եթե ռազմական գետնի վրա կողմերից որևէ մեկն ունենա բացարձակ կամ ընդգծված առավելություն, որով էլ դիմացի սուբյեկտին կխեղճացնի սեղանի շուրջ:

«Հիմա Ալիևն իր հարցազրույցում, որ ասացի՝ տողատակով նաև դիմում է հայ հանրությանն ու ակնարկում, որ պատերազմը շարունակվելու է, իսկ ձեր՝ հայերիդ ռեսուրսը սահմանափակ է դուք աղքատ եք ու չե՛ք ձգի պատերազմը…ինչպես ասում են՝ իշթահիդ քացախ: Այդքանը հերիք չէ, մի հատ էլ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, թե բա՝ Հայաստանի ներկա կառավարության հետ հնարավոր չէ շուտ հասնել կարգավորման: Իսկ նախկինների հետ հնարավո՞ր էր…սա ական է, որից պետք է զգույշ լինել: Ալիևը փորձում է հայաստանյան ընկալումներում խորացնել՝ նախկին-ներկա դիսկուրսը, ներհայաստանյան անհանդուրժողականության դաշտ բացել՝ պատերազմի այս պայմաններում, որպեսզի մեկս մյուսի վրա սկսենք կասկածել, իրենք էլ առիթավորվեն ու հեշտությամբ լուծեն խնդիրը: Ալիևն այդպես անում է, քանի որ սովորել է իր ժողովրդի սխալից…այն սխալից, որ իրենք թույլ տվեցին առաջին պատերազմում՝ 92-93 թվերին՝ իրար մեղադրեցին ու կոտորեցին, մենք էլ՝ առաջ գնացինք: Այս ականը մենք կշրջանցենք: Հաստա՛տ: Մեր ժողովուրդն ունի՛ այդքան իմաստություն: Մենք շատ լավ գիտենք մեր սխալները…դրանց մասին խոսելու ժամանակն էլ կգա: Հիմա կենտրոնանում ենք միայն ու միայն այդ լարած ականները շրջանցելու և պատերազմում հաղթանակ տանելու վրա: Բոլո՛ր ճակատներում»,– ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել