Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կարող է միանալ միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների մասնակցությանը կարգավորման ներկա ձևաչափերին, դա ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցները երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը: Եվ հակամարտության կարգավորմանը մասնակցելն ու որպես միջնորդ հանդես գալը կամ ձևաչափերին ներգրավվելը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- Ведомости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Թուրքական կողմն ավելի վաղ ցանկություն էր հայտնել միանալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել