Tert.am-ը գրում է.

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանն իր թվիթերյան էջում կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության գոտում հայտարարված հրադադարը, ինչպես նաև Կանադայի կողմից մարդասիրական նպատակներով 350 000 դոլարի աջակցության տրամադրման մասին հայտնել։ 

«Զոհրաբ Մնացականյանի հետ կանոնավոր շփման մեջ լինելով՝ Կանադան կոչ է անում հարգել Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմը և մարդասիրական ջանքերի ներդրման համար 350 000 դոլար է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Երրորդ կողմերին կոչ ենք անում չմիջամտել հակամարտությանը և հույս ունենք, որ այս առնչությամբ Մինսկի խումբը վերահսկող մեխանիզմներ կներդնի»,- գրել է Շամպանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել