Tert.am-ը գրում է.

Բրիտանացի լրագրող և կինոռեժիսոր Էմիլ Հեսսենն այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում և վավերագրում Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքը, գրում է FOX 11-ը։

Նշվում է, որ ռեժիսորը նախատեսում է պատերազմի մասին վավերագրական ֆիլմ պատրաստել և հույս ունի դեռևս մեկ ամիս մնալ Արցախում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի արցախցիների, առաջնագծում ծառայող զինվորների հետ և լսի նրանց պատմությունները։

Աֆղանստանում և Իրաքում ծառայած և այժմ զինթղթակից Հեսսենի խոսքով՝ Արցախում ընթացող պատերազմը նման չէ իր տեսած պատերազմներին։

«Մեր դեպքում բոլորս կամավոր ենք պայքարում մեկ այլ երկրում։ Մարդիկ այստեղ կռվում են այն հողի համար, որն իրենց հայրենիքն են համարում, որտեղ ապրել և արյուն են թափել իրենց հայրերն ու նախնիները։ Այնպես որ, այս պատերազմը շատ անձնական է նրանց համար»,- հայտնել է զինթղթակիցը։

Ինչպես նշում է FOX 11-ը, Instagram-ում նրա պատմությունները մեծ ճանաչում են ձեռք բերել։ Նա  իր հետևորդներին ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում առաջնագծի մյուս կողմում՝ այնտեղ, որտեղ խաղաղ բնակիչներն են։

No description available.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել