Panorama.am-ը գրում է․

Մեկնարկել է Կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը, գրանցվել է 84 պատգամավոր։ Օրակարգային երկու հարցերի մեկը վերաբերում է  ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություն սահմանելուն։

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԱԺ պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը։

Ապա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն առաջարկում է օրակարգային հարցերը քննարկել հատուկ ռեժիմով, և ներկայացված նախագծերի երկրորդ ընթերցումն իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամի ընթացքում։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ Կառավարությունը երկու հարց է բերել օրակարգ, որոնցից առաջինը վերաբերում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելուն, իսկ երկրորդը՝ «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել