168.am-ը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի խնդրով ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պաշտոնական նամակ ուղարկել, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ արձագանքելով  շրջանառվող և կուլիսային խոսակցություններին, թե Արցախի նախագահը  նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քայլեր ձեռնարկել դադարեցնել պատերազմը և անհապաղ նստել բանակցությունների։

Ըստ մամուլի՝ երեկ այս մասին Փաշինյանը տեղեկացրել էր ԱԱԽ նիստում: Երեկ մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե թուղթ է ներկայացվել Փաշինյանի կողմից։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, սակայն, Փաշինյանը Արցախի նախագահի կողմից իրեն և համանախագահներին ուղղված ինչ–որ նամակի մասին խոսել է երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի  արտահերթ նիստում։

«Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել: Դա ինֆորմացիոն հերթական դիվերսիան է, որ իբր մենք պատրաստ ենք նախկին փաստաթղթերի, սկզբունքների վրա զիջումների գնալ: Այսօր ի՞նչ զիջումների մասին է խոսքը պատերազմական վիճակում, երբ Ադրբեջանն ասում է՝ «ամբողջ Ղարաբաղն իմն է»: Դա աբսուրդ է, այսօր թե՛ Հայաստանի,  թե՛ Արցախի իշխանությունները կենտրոնացած են մի ուղղության վրա՝ ռազմաճակատում հաջողություն ունենալ»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել