Tert.amLife-ը գրում է.

Արցախում սկսված պատերազմը մեկ գաղափարի շուրջ է հավաքել Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Հայ հայտնիներն էլ անմասն չեն ստեղծված իրավիճակին, շատերն այս օրերին զբաղված են սնունդ և անհրաժեշտ պարագաներ հավաքագրելով, ոմանք էլ ռազմաճակատ են մեկնել:

Դերասան Գևորգ Գրիգորյանը պատերազմի հենց առաջին օրը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ կամավոր ռազմաճակատ է մեկնում: Դերասանը պարբերաբար գրառումներ է կատարում և լուսանկարներ տեղադրում Արցախից: Վերջին գրառումներից մեկում Գևորգը գրել էր, որ երբ վերադառնա, 6 երեխա է ունենալու:

Երգիչ Արսեն Սաֆարյանն էլ հոկտեմբերի 1-ին լուսանկար էր հրապարակել զինվորական համազգեստով և գրել. «Մենք գնացինք»: Մեկնելուց օրեր անց Արսենը ևս մեկ լուսանկար էր հրապարակել ռազմաճակատ ուղարկված սնիկերսը ձեռքին և գրել. «Ձեր ուղարկած սերը, ջերմությունն ու սնիկերսները հասնում են մեզ: Մենք էլ խոստանում ենք վերադառնալ ու հազարապատիկը տալ` և՛ սեր, և՛ ջերմություն, և՛ սնիկերս»:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բաբկեն Չոբանյանը ևս այս օրերին կամավոր առաջնագծում է, որտեղ նաև նշել է իր 43-ամյակը: Օրեր առաջ Բաբկենը լուսանկար է հրապարակել առաջնագծից և գրել. «Հաղթելու ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել