Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն», - ասաց փաստաբանը։

Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության հետ կապված ամբողջությամբ ներկայացրել են, թե՛ իրավական, թե՛ փաստական, թե՛ բարոյական տեսանկյունից:

Նա ասաց, որ նախաքննության մարմինը իրենց գրավի առաջարկություն չի արել երբևէ , միանգամից դատարան է մտել կալանքի միջնորդութայբ, իսկ իրենց բոլոր առարկությունները եղել են կալանքի դեմ: «Հիմա, երբ արդեն դատարանը կալանքի հիմքերը տեսել է, մենք իրացրել ենք մեր ազատության մեջ լինելու սահմանադրությամբ նախատեված համապատասխան երաշխիքի ներկայացմամբ ազատ լինելու իրավունքը, այդ իրավունքի կոնտեքստում որևէ խոչընդտոող հանգամանք ես չեմ տեսնում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել