Tert.am-ը գրում է.

2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ ընտրապայքարից դուրս մնացած հանրապետական թեկնածու Թալսի Գաբբարդը կոչ է արել Միացյալ Նահանգներին աշխատանքներ տանել դաշնակից երկրների հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից, Գաբբարդի ներկայացրած բանաձևում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Թուրքիայի ձեռնարկած հարձակումների և մինչ այժմ Անկարայի՝ ահաբեկիչներին աջակցելու փաստերը:

Բանաձևի մի շարք դրույթներ արտացոլում են հայերի նկատմամբ Թուրքիայի դրսևորած թշնամությունն ու ագրեսիան:

Մասնավորապես.

1. Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացո հակամարտությունում, և եթե նախկինում ադրբեջանական կողմին պարզապես քաղաքական մակարդակում էր աջակցություն ցուցաբերում, ապա այժմ ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում

2. Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող ՀՀ-ի հետ և պարբերաբար սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ, ժամանակ առ ժամանակ դրանք շղարշելով 20-րդ դարասկզբին Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյա կատարվող նուրբ ակնարկներով:

3. Զեկույցները վկայում են, որ Թուրքիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել