Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում  Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության համար, ինչպես նաև անդրադառնալ Ադրբեջանի և Վրաստանի անկախության վրա: Նման եզրահանգում է արել իսպանական El País պարբերականը, որի վերլուծությունը թարգմանաբար ներկայացրել է Военное Обозрение-ն:

Հեղինակի կարծիքով՝ Կովկասում բռնկված ռազմական հակամարտությունից բացի տեղ ունի նաև էներգետիկ հակամարտությունը: Հոկտեմբերի սկզբին Բաքուն մեղադրել է Երևանին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով և Հարավ-կովկասյան գազատարով ձևավորված էներգետիկ միջանցքին հարվածելու համար:

Նավթամուղը և գազատարը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Կասպից ծովին զուգահեռ հասնում են մինչև Թուրքիա, սակայն դրանց կարևոր հատվածը անցնում է Հայաստանի հետ երկու երկրների սահմանին շատ մոտ: Այդ նավթամուղը հիմնական միջանցքն է, որն ապահովում է կասպիական նավթի հասանելիությունը դեպի միջազգային շուկաներ: Նավթը հիմնականում մատակարարվում է Թուրքիա, Իտալիա և Իսրայել, ինչպես նաև Իսպանիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել