Hetq.am-ը գրում  է․

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն Արցախից հայտնում է, որ այսօր առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: Համայնքի վրա 4 հրթիռ է ընկել, որոնցից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը:

Դատելով լուսանկարներից՝ կարող ենք ասել, որ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են: 

«Սմերչի» հրթիռի տրամաչափը 300 մմ է, իսկ «Ուրագանինը»՝ 220: Կախված տեսակից՝ «Սմերչի» հրթիռը կարող է թռչել 20-90 կմ, իսկ «Ուրագանինը»՝ 5-35 կմ

Սա հերթական ապացույցն է այն բանի, որ հակառակորդը խտրականություն չի դնում քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել