1lurer.am-ը գրում է․

Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատը, հայերի դեմ պատերազմելու փոխարեն, ստիպված է կարգի հրավիրել թուրք վարձկաններին, որոնք անօրինականություն են հարուցում սահմանամերձ գյուղերում:

Տեղի բնակիչները բողոքում են, որ «հյուրերը» որոշել են իրենց մոտ խալիֆայություն հիմնել ու հաստատել շարիաթի օրենքներ: Ըստ Wargonzo-ի՝ նախագահ Ալիևը ստիպված է եղել հատուկ նշանակության ջոկատ ուղարկել դեպքի վայր՝ զսպելու Ադրբեջանի համար կռվելու եկած գրոհայինների ինքնագործունեությունը:

Իսրայելցի հետազոտողներից մեկն էլ ասել է, որ «Ադրբեջան մեկնած զինյալները հայտնի են խելագարությամբ, հարբեցողությամբ և կանանց շահագործմամբ»: Նրանց մեծ մասը Սիրիական ազգային բանակի զինյալներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել