Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ արցախյան հակամարտության գոտում բախումների վերսկսումից ի վեր` երկու օրվա ընթացքում զոհվել է Ադրբեջանի 10 խաղաղ բնակիչ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս երկու օրվա ընթացքում մենք կորուստներ ունենք, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում: Ցավոք, մեր երկրում քաղաքացիական անձանց մահվան դեպքերն աճում են: 10 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում ՝ մեկ ընտանիքի հինգ անդամ, որոնցից երկուսը երեխա», - ասել է Ալիևը ՝ ընդունելով Բաքվում Պակիստանի նոր դեսպան  Բիլալ Հայիի հավատարմագրերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել