keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Մեկը՝ Պառավաքարից, մյուսը՝ Սասունիկից․ զոհվածներից մեկի կինը 8 ամսական հղի է

visibility 2081 commentմեկնաբանել

Hraparak.am-ը գրում է․

Պատերազմում երեկ զոհված 30-ամյա Հովիկ Խաչատրյանը Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից էր։ Համայնքապետ Արման Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովիկն ապրում էր մոր, եղբոր եւ 8 ամսական հղի կնոջ հետ։

«Մանկավարժի ընտանիք է, մեծ եղբայր ունի՝ ամուսնացած եւ ինքն՝ իր տիկնոջ հետ։ Հայրն էլ պատերազմ զոհված է, Ոսկեպարից էր․․․ ինքը շատ լավ զինվորական էր»,-նշեց համայնքապետը։

Նրա խոսքով՝ գնացել է զոհվածի տուն, տեսել ընտանիքի անդամներին։

Նաեւ նշեց, որ Հովիկ Խաչատրյանի դին դեռեւս մարզում չէ, բայց հավանական է, որ այսօր մարզում կլինի, իսկ վաղն էլ կկազմակերպվի հուղարկավորության արարողությունը։

Հուլիսի 27-ին զոհված մեկ այլ զինծառայող՝ 20-ամյա Կարեն Մարգարյանը, Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից էր։ Նա տան կրտսերն է եղել։

Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի երեկ եւ այսօր hրապարակած տվյալների համաձայն՝ 31 զոհ ունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝