Ավելի վաղ Սամվել Բաբայանը հայտնել էր 10 զոհերի մասին, սակայն Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հերքում են տեղեկատվությունը:

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով` հայկական կողմը 10 զոհ ունի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս իր հերթին հայտարարում է, որ կորուստների մասին այս պահին հստակ ինֆորմացիա չկա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել