Panorama.am-ը գրում է․

«Առաջ ասում էին՝ պետք է այնպես անեն, որ փոքր մեքենաները փոքրերի համար նախատեսված ճանապարհով գնան, մեծերն էլ՝ մեծ։ Բայց երբ բողոքում էինք, թե ինչու չեն կատարում այդ խոստումը, ասում էին՝ դե դա հինգ տարվա ռազմավարություն է, ասելուց անմիջապես հետո անելու համար չի»,- այսօր Կառավարության շենքի դիմաց նման հայտարարություն արեց քաղաքացիներից մեկը, ում զայրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած երեսնամյա՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը։

Նրա խոսքով, 2050 թվականին էլ ասվելու է՝ սպասեք մինչև 2070 թվական։

«Այդ չսափրված երիտասարդը միայն խոստանում է, որ մեր կյանքը բարելավվելու է, բայց դեռ որևէ փոփոխություն չկա։ Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ կանխատեսումներ է անում, ուժեղ բաժակ է նայում, դրանից ավելի բան չեմ տեսել ես։ Իր բաժակ նայելը դուք չես տեսե՞լ։ Կանխատեսումից ավելի բան չենք տեսել... բռնելու ենք, տապալելու ենք, փշրելու ենք, փռելու ենք։ Հա, փռում են ասֆալտին, բայց մեր բան ու գործն ի՞նչ է։  Ասում են պանդեմիա, առավոտից երեկո 50 հազար դոլարանոց ավտոները՝ «միգալկեքը» միացրած ֆռում են, թե բա սիրելի հայրենակիցներ, ու էլ բան չես լսում, պրծավ։ Ասում ես՝ առավոտից իրիկուն ֆռում եք, գոնե մի հատ ձու ածեք, արա՛»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել