HelpCourt 2020 դատական վարկանիշավորման գործընթացի ավարտին մնացել է 3 ամիս: Արդյունքներն ամփոփվելու են 2020 թվականի դեկտեմբերի 25-ին: Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2020» խորհրդանշական հուշանվերը:

Այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներն են՝

1. Ալեքսանդր Ազարյան-Վերաքննիչ քրեական դատարան (Վարկանիշը +110)

2. Վազգեն Ռշտունի- Վերաքննիչ քրեական դատարան (Վարկանիշը + 87)

3. Դավիթ Բալայան - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (Վարկանիշը +83)

Հիշեցնենք, որ վարկանիշավորումն իրականացվում է փաստաբանների տված գնահատականների հիման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել