Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի Բուրգ-լես-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է իր պետության գործերում Ադրբեջանի պետական միջամտությունը: Այս մասին գրում է Nouvelles d Armenie-ն։

«Բավական է! Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում»,- ասում է Մարլեն Մուրիեն։ 

Բուրգ-լես-Վալանսում մենք դասեր չենք քաղում Ադրբեջանից, «նավթային բռնապետությունից», որն ըստ «Լրագրող առանց սահմանների» 180-ից 168-րդն է:

Նշվում է, որ 2014-ին Մուրիեն ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում, 2018-ին դատարան հայց է ներկայացվել Ադրբեջանի պետության կողմից՝ նպատակ ունենալով անվավեր ճանաչել 2014-ի հոկտեմբերի 5-ին Շուշիի և Բուրգ-լես-Վալանսի միջև ստորագրված բարեկամության կանոնադրությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել