Tert.am-ը գրում է․

Հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, բնականաբար, որոշում չկա և չի կարող էլ լինել, քանի որ ընտրության հարցը լուծվում է փակ, գաղտնի քվեարկության արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությանը:

«Տարբեր անուններ են շրջանառվում, ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի ինը դատավորներից ինն էլ կարող է հավակնել թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոնում»,-ասաց նա:

Իսկ հարցին՝ դիտարկո՞ւմ է իր թեկնածությունը, նա չցանկացավ պատասխանել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել