Bravo.am-ը գրում է․

38 տարի առաջ «Գիքոր» ֆիլմը բարձրացավ էկրաններ՝ դառնալով հայկական կինոարտադրության այն բացառիկ ֆիլմերից, որ միանգամից սիրվեց հանրության կողմից, հուզեց բոլորին եւ մնաց մարդկանց սրտերում։ Հայտնի այս ֆիլմում իրենց դերասանական խաղով հանդես են գալիս Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Արմեն Ջիգարխանյանը... Անվանի արտիստների կողքին է գլխավոր հերոսը՝ Գիքորի կերպարը մարմնավորող 11-ամյա Ալբերտ Ղուլինյանը։ Այսօր 48 տարեկան Ալբերտը բնակվում է հայրենի Դսեղում, տարված է իր գյուղական գործերով։ BRAVO.am-ի հետ զրույցում նա մեծ ուրախությամբ հիշել իր մանկության աստղային դրվագները։

- Պարո՛ն Ղուլինյան, 11 տարեկան Ալբերտին ինչպե՞ս հաջողվեց իրենով անել Գիքորի կերպարը։

- Այսօրվա պես հիշում եմ. 1981 թվականն էր, այդ շրջանում դպրոցին կից ճամբար էր գործում, մենք էլ երեխաներով խաղում էինք։ Խոսակցություններ տարածվեցին, որ Երեւանից մարդիկ են եկել՝ «Գիքոր» ֆիլմի դերակատարին ընտրելու: Քաղաքից եկած հյուրերը միանգամից նկատեցին ինձ։

- Ձեր անմիջականությունն ու պարզությո՞ւնը գրավեց Հենիկ Մալյանին եւ Սերգեյ Իսրայելյանին, թե՞ դերասանական տաղանդ, այնուամենայնիվ, ունեիք։

- Չեմ կարող ասել՝ արդյոք այդ պարզությունը գրավեց նրանց, բայց երկար փնտրտուքից հետո ընդամենը 7 թեկնածու էին գտել։ Երբ գնացինք «Հայֆիլմ» կինոստուդիա, Սերգեյ Իսրայելյանն ինձ հարցրեց՝ «Ո՞ր դասարանում ես սովորում», ես էլ պատասխանեցի՝ մեր(Ժպտում է,-հեղ.): Այս պատասխանն իրենց շատ էր զարմացրել: Միգուցե միամիտ, բայց եւ սրամիտ պատասխանն էր որոշիչ եղել, չեմ կարող ասել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել