Panorama.am-ը գրում է.

«Շենգավիթ» ԲԿ-ից այսօր դուրս է գրվում մահացած ծննդկան, 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածինը։

Ընտանիքի կնքահայր Հովհաննես Հարությունյանը հիվանդանոցում, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ակնկալում են գործի անկախ քննություն։

Նրա խոսքով, իմանալով «Շենգավիթ» ԲԿ-ի կապերը, ունեցած գումարը, իրենք հույս ունեն, որ այս դեպքն էլ, մյուսների նման չի ծածկվելու։

«Մենք եթե իմանայինք, որ Աշոտ Սիրունյանը վատ բժիշկ է, էդ մարդուն (ծննդկանին նկատի ունի, խմբ.) չէինք բերի իր մոտ։ Մենք գիտենք, որ լավ բժիշկ է։ Բայց որ լավ բժիշկ է, դա նշանակում է՝ կարող է մոռանա՞լ ինչ-որ բանի մասին, մարդ մահանա, ընտանիք դժբախտանա, մենք էլ ասենք՝ դե հա, լավ բժիշկ է, անցնի գնա՞։ Ասենք նման հարց կա, եթե դու գիտես, որ մարդը մի անգամ մահից հազիվ է պրծել, դու այդ մարդուն ընդունում ես քո մոտ, հղիությանը հետևում ես, գիտես այդ խնդիրը, գոնե մի օր շուտ չպիտի՞ կանչես մարդուն, որ հասկանաս՝ ինչ ես անելու, եթե բարդություն լինի։ Կամ եթե գիտես, որ մարդը անտիբիոտիկից խնդիր ունի, մյուսը ո՞նց ես բռնում ներարկում։ Կամ, որ գիտեն՝ խնդիր ունի անտիբիոտիկի հետ, ինչո՞ւ են երեխայի ծննդից հետո զանգում Գոքորին (ծննդկանի ամուսինը, խմբ.), ասում, որ երեխան ծնվել է, բայց կինդ խնդիր ունի, ինքը ալերգիա ունե՞ր։ Եթե դու այդ հարցը տալիս ես՝ մտածելով, որ ալերգիա ունի, ո՞նց չես հետաքրքրվում»,- ներկայացրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել