Aysor.am-ը գրում է.

«Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում սննդային թունավորման դեպքին, որի մասին ավելի վաղ հայտնել էր առողջապահության նախարարությունը, նշելով, որ թունավորման աշտանշանները հարցականով են։

«700 հոգուց, որոնք օգտվել են սննդից, այդ թվում «Արտ Լանչի» անձնակազմից, ախտանշաններ ի հայտ են եկել  33 հոգու մոտ։ Ախտանշանները, ըստ բժիշկների, ոչ թե թունավորման են, այլ աղեստամոքսային ֆունկցիայի խանգարում։  Բոլոր անձանց վիճակը լավ է», - Aysor.am-ին ասաց Բակուր Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ այսօր պատրաստված և մատուցված սննդի փորձանմուշները պահված են, սնդամթերքի ձեռքբերման թղթավարությունը ամբողջությամբ առկա է։

«Սպասում ենք պրոֆեսիոնալ մասնագետների պատասխանին, դրա համար այս պահին որևէ ենթադրություն չենք անի։ Դա անշնորհակալ և ոչ պրոֆեսիոնալ զբաղմունք է», - ասաց Մելքոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել