Armenpress.am-ը գրում է․

Հավայան կղզիների իշխանությունները մտադիր էր հոկտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չեղարկում են այն հյուրերի համար, որոնք կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստ՝ բացասական պատասխանով: Թեստավորումը պետք է կատարվի թռիչքից առաջ՝ 72 ժամվա ընթացքում:

Սկզբում նախատեսվում էր, որ այս մոտեցումը կկիրառվի օգոստոսի 1-ից, սակայն վարակվածների թվի ավելացման պատճառով այն հետաձգվեց: Թեստավորումից բացի զբոսաշրջիկները թռիչքից առաջ պետք է անցնեն բուժզննում:

Հավայան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 946 դեպք, որից 103-ը մահվան ելքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել