Tert.am-ը գրում է․

Մաքսային արժեքի որոշման ձևի փոփոխման ճիշտ ժամանակը չէր, ապրանքը, երբ թանկանա, շուկայի շրջանառությունն էլ կքչանա, որը մի կողմից սոցիալական լարվածության կհանգեցնի, իսկ մյուս կողմից կտանի դեպի այդ շուկայի տնտեսվարողների սնանկացմանը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով վերջին օրերին շրջանառվող հագուստի և կոշիկի ներկրմամբ առևտրականների բողոքին թեմային:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Կառավարության և ԱԺ-ի շենքի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները՝ բողոքելը Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքն ավելի թանկ վաճառել, որից նրան խոսքով՝ տուժելու է հասարակ քաղաքացին:

Պատգամավորը նշեց, որ հետևյալ հարցով վերջին մի քանի օրերին ընթացքում ԱԺ-ի լիագումար նիստում հանդես է եկել, հարց է ուղղել ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանին:

«Պատասխանն այն էր, թե չեմ պատրաստվում փոխել այս կարգը: Մանրամասնեմ. խնդիրն այն է, որ որևէ օրենք չի փոխվել կամ նորմատիվ ակտ է փոխվել, այլ գործող կարգերում, այսինքն՝ ներկրվող ապրանքի՝ տվյալ դեպքում կոշիկի և հագուստի մաքսային արժեքի որոշման ձևն է փոխվել, որևէ մաքսատուրք չի փոխվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել