Panorama.am-ը գրում է.

Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունան հայտարարել է, որ Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար ԱՄՆ-ում արդեն հավաքվել է ավելի քան 50 միլիոն դոլար: Այս մասին նա պատմել է Ռիա նովոստիին։ 

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Դատունան նախօրեին հայտարարել էր, որ պատրաստ է Վաշինգտոնում կառուցել Մոսկվայի դամբարանի կրկնօրինակը և Ռուսաստանից գնել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի դին: Նկարիչը հայտարարել է, որ պատրաստ է կատարել առաջին վճարումը  1 միլիոն դոլարի չափով, իսկ ապագայում դրա համար հավաքել և վճարել մինչև 1 մլրդ դոլար: Դատունան իր գաղափարը բացատրել է, որ ամերիկյան հասարակությունն ավելի ու ավելի է հակված սոցիալ-կոմունիստական վերափոխումների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել