Armltur.am-ը գրում է․

Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով լսարանին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, սեպտեմբերի 13-ին ամուսնացել է: Նա եւ սիրելին՝ Հայկը, վաղուց էին ծրագրում ամուսնանալ, սակայն հարսանիքը տարբեր պատճառներով հետաձգվում էր: Զույգի պսակադրությունը  կայացել է Հովհաննավանքում, իսկ ահա ԶԱԳՍ-ի գրանցման արարողությունը կատարվել է հենց եկեղեցու բակում: Նորապսակների ազաբն ու հարսանքույրը եղել են երգիչ Տյոմ Հակոբյանն ու նրա սիրելին՝ Էմման:

Խենթ եւ գեղեցիկ պսակադրության արարողությունից հետո Տիրուհին եւ Հայկը հարսանիքը շարունակել են իրենց հարազատների եւ ընկերների շրջապատում: Նրանց հյուրերի թվում են եղել Եվա Զոհրաբյանը, Մարիամ Ալեքսանյանը, Մերի Մովսեսյանը, Լիդիա Գրիգորյանը, Գոռ Սուջյանը եւ ուրիշներ:

Այսպիսիով , հարսանիքի եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է Տիրուկ Հակոբյանի հետ, ով այժմ գտնվում է մեղրամսում՝ Դուբայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել