Panorama.am-ը գրում է.

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը պահանջող քաղաքացիները խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց են միացել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության համակիրները, քանի որ խորհրդարանական խմբակցությունն այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցապնդումն է ներկայացնելու։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ևս խորհրդարանի շենքի դիմաց է։

Նա, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում տիրող իրավիճակը ստիպում է նախաձեռնել և խորհրդարանում քվեարկություն անցկացնել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։

«Մենք հարցումներ ենք անցկացրել, և դրանց արդյունքները համադրելով, հասկացել ենք, որ նրա համակարգած ոլորտներում ձախողումների շքերթ է։ Այն, ինչ ակնկալում էինք, որ պետք է հեղափոխությունը բերեր, կրթության ոլորտում չի եղել։ Այստեղ բարեփոխումներ չկան։ Եվ, եթե իշխանական խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, ապա նա ևս պետք է համաձայնի Հարությունյանի հրաժարականին»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել