Ֆրանսիայի մանկական «The Voice»-ում Սամվելը կույր լսումների ժամանակ ներկայացրել է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը։ Սամվելը հաղթահարեց կույր լսումներն ու արդեն «The Voice»-ում է։

Մարզիչների մեջ է նաև հայազգի Պատրիկ Ֆիորին, որը լսելով երգը, մյուս մարզիչներին ասում է, որ այն հայերեն է։

Սամվելը ծնվել է Հայաստանում, 6 տարեկանից ապրել է Ֆրանսիայում: Տանը ոչ ոք չի երգում և չի նվագում, իսկ հայրը դեմ է երգելու նրա ցանկությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել