Armsport.am-ը գրում է․

Աշխարհի 4-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է լուրերը, թե 2021 թվականը կարող է վերջինը լինել իր կարիերայում։

«Ես, ասես, հրաժեշտի տարում լինեմ 2009 թվականից հետո։ Ես հաղթեցի Ռոլան Գարոսն ու մարդիկ ասացին․ «Լավ, հիմա դու ամեն ինչի հասել ես»։ Մի քանի ամիս անց ես հաղթեցի Ուիմբլդոնում մեծագույն եզրափակիչում Ռոդիկի դեմ՝ շրջանցելով Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակների ռեկորդը։ Հետո ծնվեցին իմ երկու դուստրերը, և մարդիկ որոշեցին․ «Ահա և վերջ, այս ամառ դու կավարտես կարիերան»։

Բայց 28-29 տարեկանում ինձ թվում էր, որ ես դեռևս ամեն ինչ չեմ արել, ու ինձ դուր էր գալիս թենիս խաղալը։ Ես չէի մտածում, որ խաղալու եմ մինչև 38-39 տարեկանը։ Եթե ինձ այդ ժամանակ ասեին, որ ես 2016-ին ձախ ծնկի վիրահատություն եմ տանելու, իսկ 2020-ին 2 վիրահատություն աջ ծնկի վրա ու շարունակելու եմ խաղալ, ես կասեի․ «դուք խելագարվե՞լ եք»։

Բայց ես ռիսկի տակ չեմ դնում իմ առողջությունը։ Իմ 4 երեխաների մոտ ամեն ինչ հիասքանչ է։ Կինս ուրախ է, որ ես շարունակում եմ գնալ իմ երազանքի հետևից ու ինձ շատ է աջակցում։ Մենք կարող ենք ճանապարհորդել ընտանիքով։ Ես դեռևս թենիսում եմ ու կարծում եմ, որ կարող եմ հաղթել լավագույններին ու հաղթել մեծ մրցաշարերում»,-Ֆեդերերի խոսքն է մեջբերում The Business of Fashion Podcast-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել