168.am-ը գրում է․

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2019 թվականի տարեկան հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ պաշտոնյան հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող  2017 թվականին գնված մեկ բնակարան՝  համատեղ սեփականությամբ, որը, սակայն, առկա չի եղել հայտարարագրման տարում։

Սիմոնյանը Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքն օտարել է 125,097,000.00 ՀՀ դրամով 2019 մայիսի 7-ին, իսկ 2019 թվականի օգոստոսի 15-ին ձեռք բերել Կենտրոն վարչական շրջանում բնակարան բազմաբնակարան շենքում՝  114,000,000 ՀՀ դրամով։

Սիմոնյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց ՝ 2012 թվականի RANGE ROVER  մակնիշի։

Բանկային հաշիվների մնացորդները  կազմել են 45.67 ԱՄՆ դոլար, 1,794,169 ՀՀ դրամ։

Որպես կանխիկ դրամ՝  հայտարարագրել է 9,074,000.00 ՀՀ դրամ և 3,400.00 ԱՄՆ դոլար։

Ազգային ժողովից ստացված աշխատանքի վարձատրությունը կազմել է  12,260,680.00 ՀՀ դրամ։

Այլ եկամուտներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեից՝  998,901.00 ՀՀ դրամ, փոխառություններ էլ ստացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ից՝ 25,000,000.00 ՀՀ դրամ։

Իսկ 2018 թվականի տարեկան հայտարարագրում ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանն անշարժ գույք չէր հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ Սիմոնյանը հայտարարագրել էր RANGE ROVER EVOQUE մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 12,000,000.00 ՀՀ դրամով, և MITSUBISHI ASX 2.0 GAS՝ 11,500.00 ԱՄՆ դոլարով։

Նրա  դրամական միջոցները կազմել են
2,200,000.00 ՀՀ դրամ և 6,250.00 ԱՄՆ դոլար։ Ստացված փոխառությունները՝ 2,800.00 ԱՄՆ դոլար, աշխատանքի վարձատրությունը՝  4,183,430.00 ՀՀ դրամ, օտարված գույքից ստացված եկամուտը՝ 11,500.00 ԱՄՆ դոլար։

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝  2014 թվականի HYUNDAI մակնիշի՝  7,335,000.00 դրամով։

Հանձնած և վերադարձված ավանդները   կազմել են 20,000.00 դոլար, բանկային հաշիվների մնացորդները՝  8,078.00 ՀՀ դրամ։

Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է  6,155,000.00 դրամ և 19,710.00 ԱՄՆ դոլար

Աշխատանքի վարձատրություն ստացել է ՄեդիաՆյուզ ՍՊԸ-ից՝ 1,560,000.00 ՀՀ դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը կազմել է 398,376.00 ՀՀ դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել