Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Լա լիգայի 36-րդ տուրի «Վալյադոլիդի» հետ խաղում հերթական գոլային փոխանցումը կատարեց, որն արգենտինացու համար 20-րդն էր Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում:

Այսպիսով, Մեսին դարձավ XXI դարի երկորրդ ֆուտբոլիստը, որը կարողացավ մեկ մրցաշրջանում նվազագույնը 20 գոլ և գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ՝ 2002/2003 մրցաշրջանում նման արդյունք էր գրանցել «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփել էր 24 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել