Panorama.am-ը գրում է․

«Ցանկանում եմ մեր քաղաքացիներին խորհուրդ տալ և հորդորել, որ հետևեն համակարգչից և համացանցից օգտվելու տարրական հիգիենիայի կանոններին»,-ասուլիսի ժամանակ կոչ արեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը:

Վերջինս բացատրեց, որ քաղաքացիներն ինչպես  առօրյայում միշտ լվացվում են, որպեսզի վիրուսներից զերծ մնան, նույն տրամաբանությամբ էլ պետք է գործեն համակարգչից օգտվելիս՝ չվստահելով անծանոթ անձանց ու կայքերին և վերջիններիս չփոխանցեն անձնական տվյալները՝ էլեկտրոնային փոստը, տան հասցեն, անձնագրային և բանկային տվյալները:  Քննիչը նաև խորհորդ տվեց պարբերաբար թարմացնել տարբեր հաշիվների գաղտնաբառերը:

Սասուն Գրիգորյանը նկատեց, որ կիբերհանցագործների կողմից հիմնականում թիրախավորվում են այն անձինք, ովքեր ունեն ֆինանսական սոցիալական որևէ խնդիր և գումար ստանալու համար փորձում են դիմել հեշտ միջոցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել