Style.news.am-ը գրում է․

Ռեփեր Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) պատմել է, որ պաշտոնապես հոգեկան հիվանդություն ունեցողի կարգավիճակ ունի։ Արտիստն այդպիսի հայտարարություն է արել YouTube-յան  «Что было дальше?» շոուի ընթացքում։

Ջիգանը պատմել է, որ Օքսանայի ու իր ընտանիքում խնդիրները սկսվել են Մայամիում իր մշտական զվարճանքներից հետո. ռեփերն այդ կերպ նշել է երկար սպաված որդու՝ Ջիգանի լույս աշխարհ գալը։ Արտիստը խոստովանել է, որ բավական ուշ է իմացել, որ երեկույթները, որոնց մասնակցել է, կազմակերպել են դիլերները։ Այդպիսի երեկույթներից մեկի ընթացքում Ջիգանին ծանր թմրամիջոցներ են թաքուն ձեւով տվել, ինչից հետո ռեփերը ոչ ադեկվատ վիճակում է հայտնվել։ Այդ պահին համացանցում հայտնվել են սկանդալային նկարները, որոնցում ամբողջությամբ մերկ Ջիգանին, թեւից բռնած, տանում են ոստիկանության աշխատակիցները։

«Ինչ-որ պահի ես ինձ շատ վատ զգացի եւ ես արտաքնոց գնացի։ Ես ուզում էի լոգանք ընդունել։ Ես հանվեցի, մերկ կանգնած եմ… Նայում եմ, իսկ արտաքնոցում ցնցուղ չկա… Հասկացեք, ես այնպիսի վիճակում էի, երբ չես վերահսկում իրավիճակը։ Այնտեղ է մնտում ակումբի անվտանգությունն ու սկսում հարցնել. «Ինչո՞ւ ես մերկ»։ Իսկ ես նրանց պատասխանում եմ. «Ես գիտեմ՝ ով է սպանել Թուփաքին։ Սնուփ Դոգը»։ Հետո ես գոռում էի. «Վայնշտեյնը մեղավոր չէ»։ Ձեռքերս ոլորեցին ու մերկ հանեցին արտաքնոցից, հետո ակումբից։ Ես կռվել եմ անվտանգության աշխատակիցների հետ։ Հարվածել ոտքերով։ Արդյունքում հայտնվեցի ճաղերի հետեւում։ Հիշում եմ՝ կին ոստիկանը հարցնում էր. «Ի՞նչ է կատարվում ձեզ հետ»։ Իսկ ես մերկ եմ, աշխատում է գիտակցությանս 30 տոկոսը։ Ասում եմ. «Այս ամենը տեսահոլովակ է։ Մենք երաժշտական տեսանհոլովակ եմ նկարահանում։ Ես պոռնոդերասան եմ»»։

Ամբոողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել