Tert.am-ը գրում է․

Երգչուհի Մայա Մարգարյանը, ով ժամանակին հայկական էստրադայի ակտիվ երգչուհիներից էր, տասը տարուց ավելի է` շոու բիզնեսում գործունեություն չի ծավալում, 8 տարի է, ինչ բնակվում է Ֆրանսիայի Ռուան քաղաքում, որտեղ երգ ու պար է դասավանդում հայ և ֆրանսիացի փոքրիկներին:

Tert.am Life-ը Մայայի հետ զրուցել է Ֆրանսիայում հայտնվելու, ամուսնության, այսօրվա հայկական շոու բիզնեսում չլինելու պատճառների, իր հայտնի ընկերների, որդու և մոր`լուսահոգի դերասանուհի Ժենյա Մկրտումյանի կորստի մասին:

-Մայա, ժամանակին հայտնի էիք ու ակտիվ գործունեություն էիք ծավալում: Կա՞ կարոտ դեպի այդ ժամանակները:

-Ոչ, միայն հաճելի հուշեր ունեմ: Առաջ ավելի շատ ժամանակ հատկացնում էի կարիերայիս, հիմա`ընտանիքիս: Ճիշտ է, չեմ երգում, բայց իմ մասնագիտությունից հեռու չեմ: Իմ երկու ընկերուհու հետ ստեղծել ենք Հայկական ասոցացիա, որտեղ հայ երեխաներին երգ ու պար ենք դասավանդում:

- Ինչո՞ւ մասնագիտական ակտիվ գործունեություն չեք ծավալում:

-Այն, ինչ ժամանակին արել եմ, հիմա նոր սերնդի մեջ եմ սերմանում: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ես հիմա երգարվեստում անելիք չունեմ, իմաստ չեմ գտնում: Ես չեմ երգի այսօրվա պահանջված երգերը: Բացի այդ, այն ժամանակ երիտասարդ էի, ես հոգնել եմ, չեմ ուզում շարունակել նույնը:

-Հնարավո՞ր է`հետագայում նոր աշխատանք ներկայացնեք:

-Հիմա մի քանի նպատակ ունեմ, որոնք իրագործելուց հետո կզբաղվեմ անձնական արվեստով, գուցե, տեսահոլովակ և երգ ունենամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել