Tert.am-ը գրում է․

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր 17։30։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Իհարկե, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։ Հիմա դա կհաստատվի այս փուլում արդեն իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու մեր միջնորդությունը բավարարելու միջոցով, թե քննության, դա արդեն տեխնիկական հարց եմ դիտարկում»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել