News.am-ը գրում է․

NEWS.am–ի խմբագրություն է դիմել քաղաքացի, որի մայրիկին ոստիկաններն այսօր՝ հուլիսի 7–ին տուգանել են՝ բաց տարածքում ակնոցն ուղղելու պահին դիմակը մի փոքր իջեցնելու համար։

«Դիլիջանում մայրս բաց տարածքում քայլելիս է եղել դեպի դեղատուն, ակնոցը քրտնել է շոգից, ցանկացել է հանել ակնոցը, որի ընթացքում դիմակը իջել է քթից ներքեւ։ Ոստիկանները մոտենում են եւ հայտնում, որ արձանագրություն են պատրաստվում կազմել։ Նրան սպառնացել են տեսանկարահանել, այնուհետեւ ասել են, թե տանելու են բաժին»,- պատմեց քաղաքացին։

Քաղաքացու խոսքով՝ արձանագրության մեջ մեջ նշված չէ, թե որքան գումար պետք է իրենք վճարեն։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ պատրաստվում են վիճարկել այդ արձանագրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել