Hraparak.am-ը գրում է․
Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում մեր տեղեկություններով «ռազբորկա» է տեղի ունեցել երբեմնի ՀՀԿ-ական, ներկայում հեղափոխականների ջրերն անցած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանրահայտ եղբոր՝ Գոռի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջեւ։ Կողմերի միջեւ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։
Ոստիկանությունը բերման է ենթարկել ութ հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին», որոնք ավելի շատ հայտնի են իրենց մականուններով՝ Զիբիլի Գոռիկ, Խուճուճ Կարեն եւ այլ, բերման է ենթարկվել նաեւ Մուրադյանի որդին՝ Նվերը։
Ոստիկանությունում բացատրություն վերցնելուց հետո նրանց բաց են թողել, մեզ չհաջողվեց պարզել, թե երեկվա միջադեպը կոնկրետ ինչից է առաջացել, սակայն այս երկու խմբերի միջեւ տեւական ժամանակ է գրեթե թշնամական հարաբերություններ են հաստատված։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ Մասիսի ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ավելին չմանրամասնեցին։