Hraparak.am-ը գրում է․

Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում մեր տեղեկություններով  «ռազբորկա» է տեղի ունեցել  երբեմնի ՀՀԿ-ական, ներկայում հեղափոխականների ջրերն անցած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանրահայտ եղբոր՝ Գոռի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջեւ։ Կողմերի միջեւ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանությունը բերման է ենթարկել  ութ հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին», որոնք ավելի շատ հայտնի են իրենց մականուններով՝  Զիբիլի Գոռիկ, Խուճուճ Կարեն եւ այլ, բերման է ենթարկվել նաեւ Մուրադյանի որդին՝ Նվերը։

Ոստիկանությունում բացատրություն վերցնելուց հետո նրանց բաց են թողել, մեզ չհաջողվեց պարզել, թե երեկվա միջադեպը կոնկրետ ինչից է առաջացել, սակայն այս երկու խմբերի միջեւ տեւական ժամանակ է գրեթե թշնամական հարաբերություններ են հաստատված։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ Մասիսի ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ավելին չմանրամասնեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել