168.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 29-ին պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։

Նշենք, որ հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 30-ն էր։

ԱԺ նախագահը հայտարարագրել է 2 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, համապատասխանաբար՝ Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում։

Որպես նվիրատվություն՝ Միրզոյանը հայտարագրել է 2004 թ. արտադրության KIA մակնիշի մեքենա, որն արդեն հարկային տարվա վերջում առկա չի եղել։

Հայտարարատու տարում ԱԺ նախագահի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են 10,000,000.00 ՀՀ դրամ. գումարի ծագման աղբյուրը՝ պաշտպանված։

Որպես կանխիկ գումար՝ Միրզոյանը հայտարարագրել է 2,220,000.00 ՀՀ դրամ։

Արարատ Միրզոյանը աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ստացել է և՛ Ազգային ժողովից, և՛ վարչապետի աշխատակազմից։

Ազգային ժողովից ստացել է 15,696,640.00 ՀՀ դրամ, իսկ վարչապետի աշխատակազմից՝ 2,119,153.00 ՀՀ դրամ։

Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, հանձնած և վերադարձված փոխառություններ և ավանդներ, ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, կրիպտոարժույթ Արարատ Միրզոյանը չի հայտարաագրել։

Նախորդ՝ 2019 թվականին ներկայացրած իր տարեկան հայտարարագրում առաջին փոխվարչապետի պաշտոնում Արարատ Միրզոյանը հայտարարագրել է դարձյալ 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում։

Բնակարաններից առաջինը ձեռք է բերվել հարկային տարում՝ արժեքը՝ 49,700,000.00 ՀՀ դրամ, որն առկա է եղել նաև հարկային տարվա վերջում, իսկ ահա 2-րդ բնակարանը՝ արժեքը՝ 13,600,000.00 ՀՀ դրամ, օտարվել է և հարկային տարվա վերջում առկա չի եղել։

Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 297,865.00 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 9,820,000.00 ՀՀ դրամ։

Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1,860,370.00 և 12,870,804.00 ՀՀ դրամ։

Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը՝ 13,600,000.00 ՀՀ դրամ։

Ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 34,790,000.00 ՀՀ դրամ։

Ընդհանուր եկամուտը հաշվետու տարում կազմել է 63,121,174.00 ՀՀ դրամ։

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2020 թվականի մայիսի 29-ին հայտարագրել է համատեղ սեփականությամբ Աջափնյակ վարչական շրջանում 1 բնակարան, 2011 թվականի արտադրության KIA մակիշի ավտոմեքենա՝
6,200,000.00 ՀՀ դրամ արժեքով։

Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)՝ 450,000.00 ՀՀ դրամ։

Կանխիկ գումար տարվա վերջում՝ 70,000.00 ՀՀ դրամ։

Աշխատանքի վարձատրություն կամ հավասարեցված այլ վճարումները կազմել են 8,180,000.00 ՀՀ դրամ՝ ստացված ՎՕԼՕ ՍՊԸ-ից։

Ստացված փոխառությունները (վարկեր) Ինեկոբանկ-ից կազմել են 4,240,000.00 ՀՀ դրամ։

Գոհար Աբաջյանը 2019 թվականին հայտարարագրել է հաշվետու տարում ձեռք բերված 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ 49,700,000.00 ՀՀ դրամ արժեքով, և 1 բնակարան՝ 13,600,000.00 ՀՀ դրամ արժեքով, որը տարվա վերջում օտարվել է։

Աբաջյանի դրամական միջոցները՝ 1,740,000.00 ՀՀ դրամ։

Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարում հայտարարագրել է 6,848,215.21 ՀՀ դրամ։

Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը կազմել է 13,600,000.00 ՀՀ դրամ, ստացված փոխառությունները (վարկեր)՝ 34,790,000.00 ՀՀ դրամ։

Աբաջյանի ընդհանուր եկամուտը կազմել է 55,238,215.21 ՀՀ դրամ։

 Նա բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, հանձնած և վերադարձված փոխառություններ և ավանդներ, ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, կրիպտոարժույթ չի հայտարարագրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել