Tert.am-ը գրում է․

Չինաստանի բնակիչը, որի մահվան մասին հարազատներին բժիշկները հայտնել էին երկու ամիս առաջ, վերադարձել է տուն՝ ցնցելով ընտանիքի անդամներին:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, պարզվել է, որ հիվանդանոցում նրան շփոթել են մեկ այլ հիվանդի հետ, որը նրան շատ նման է եղել: 43-ամյա տղամարդը, որի մոտ հոգեկան խանգարում կա, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել: Նրա հարազատները մարտին ոստիկանություն էին դիմել, իսկ ապրիլին իրենց հայտնել էին, որ տղամարդը, որին փնտրում են, ենթադրաբար, գտնվում է հիվանդանոցում:

Ընտանիքի անդամները մեկնել են հիվանդանոց, որտեղ նրանց հայտնել են, որ տղամարդու մոտ լուրջ ինֆեկցիոն հիվանդություն կա: Հիվանդի հորեղբայրը նշել է, որ չի կարողացել ճանաչել նրան, քանի որ վերջինս թթվածնային դիմակով է եղել: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մյուսների առողջությունը չվտանգելու համար հարազատներին թույլ չեն տվել մոտենալ հիվանդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել