Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներց, հուլիսի 6-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 9765, մահացության ցուցանիշը՝ 166:  

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 9765

2. Ռուսաստան – 4713

3. Իրան - 2893

4. Թուրքիա – 2452

5. Ադրբեջան – 2055

6. Վրաստան – 239

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 166

2. Իրան – 140

3. Ռուսաստան – 71

4. Թուրքիա – 62

5. Ադրբեջան – 25  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 28 936 է, մահվան դեպքերինը՝ 650:

Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16302, փաստացի բուժվողներինը՝ 11984  (մեկ օրում ավելացել է 160-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել