Panorama.am-ը գրում է․

Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը: Եկեղեցու արտաքին հարաբերությունների պատասխանատու, եպիսկոպոս Հիլարիոնը հեռուստաեթերով հետևյալ մեկնաբանությունն է արել․

«Մենք չենք հասկանում, թե ինչու պետք է հենց հիմա բացել Սուրբ Սոֆիան որպես աղոթատեղի։ Բայց կարող ենք կռահել, որ դա կապված է Թուրքիայի ներքին քաղաքականության հետ, ինչպես նաև նախագահ Էրդողանի ցանկության հետ՝ աջակցելու Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու կողմանկիցներին։

Բայց ներկա պայմաններում նման քայլը կրոնի ազատության անընդունելու խախտում կլինի։ Մենք չենք կարող վերադառնալ միջնադար։ Հիմա ապրում ենք բազմաբևեռ և բազմակրոն աշխարհում։ Պետք է հարգանքով վերաբերվենք հավատացյալ մարդկանց զգացմունքներին», - նշել է ռուս եպիսկոպոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել