Tert.am-ը գրում է․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը և Վարդենիսի քաղաքապետը ինչ գործ ունեն Շատջրեք համայնքի միջնակարգ դպրոցի հետ, միտումնավոր տապալեցին դպրոցի տնօրենի մրցույթը, մարզպետը կեղտոտ խաղերով առաջ մղեց անձնական ամբիցիաները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Երազիկ Աբրահամյանը: Նա մանրամասնեց, որ դպրոցի տնօրենի մրցույթը պետք է կայանար հունիսի 23-ին, սակայն հետաձգվել է մարզպետի և Վարդենիսի քաղաքապետի միջամտությամբ, նրանք «ահաբեկել» են դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 3-ին, ովքեր պետական համակարգում են աշխատում:

«Մրցույթին մասնակցում էր մի թեկնածու՝ մեր նախկին տնօրենը՝ Աշոտ Աբրահամյանը: Դպրոցի կառավարման խորհրդի անդամների թիվը 8 է, բայց 5 հոգի հավաքվեցինք, խորհրդի անդամներից երեքը չներկայացան, իսկ ընթացակարգով խորհրդի կազմը պետք է առնվազն 6 հոգի ապահովի, որպեսզի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը տեղի ունենա: Երկուսը՝ մարզպետարանի ներկայացուցիչները՝ չկային, մյուսը նախարարության ներկայացուցիչը, ով էլի խորհրդի անդամ է, աշխատում է Վարդենիսի քաղաքապետարանում»,-մանրամասնեց նա:

Ուսուցչուհին ընդգծեց, որ երկրորդ անգամ ևս մրցույթը նույն անձանց բացակայության պատճառով չի կայացել, ավելին, ասաց, որ խորհրդի այն ներկայացուցիչը, որը հանդիսանում է նաև քաղաքապետրանի աշխատակից ներքին խոսակացությունների ժամանակ նշել է, որ եթե ներկայանար, քաղաքապետը աշխատանքից կհեռացներ, քանի որ իրեն արգելել է գնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել