News.am-ը գրում է․

Երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ ամեն օրվա կտրվածքով տեղի են ունենում քննարկումներ, սակայն վաղ է խոսել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, եւ նույն օրն էլ կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել