Օգտագործեք այս խորհուրդները, որպեսզի շատ արագ կարողանաք Ձեզ կարգի բերել: Շատ պարզ միջոցներ են, որոնք մարդիկ տարիներ շարունակ չեն կարողանում կիրառել: 

Լավ տեսք ունենալու համար պետք է լավ սնվել, շատ ջուր խմել, թողնել ծխելը և միշտ լավ բանի մասին մտածել: Այս խորհուրդներին 10 օր հետևելով կհասնեք Ձեր երազած արդյունքին: 

—1 

Անպայման գնացեք ատամնաբույժի, ստուգեք բոլոր ատամները, և եթե չկա խնդիր, ապա ուղղակի ազատվեք ատամնաքարերից և վերջ:

— 2 —

Հաճախ լվացեք ատամները, ամեն ուտելուց հետո փորձեք մաքրել դրանք: 10 օր այդպես անելուց հետո կտեսնեք, թե որքան են սպիտակում դրանք: 

— 3 —

Ալկոհոլ մի՛ օգտագործեք: 10 օրը բավական է, որպեսզի օրգանիզմն ազատվի դրանից: Կտեսնեք, թե ինչպես են վերանում աչքերի սև շրջանակները: 

— 4 —

Հրաժարվե՛ք աղից: Առաջին հերթին աշխատեք ոչինչ աղի չգնել: Աղը օրգանիզմին վնասներ է հասցնում և թույլ չի տալիս, որ ջուրը դուրս գա օրգանիզմից: 

— 5 —

Կարող եք աշխատանքից հետո 40 րոպե քայլել, որպեսզի մկանները աշխատեն: Իսկ եթե մարզվում եք, ապա ավելի լավ կլինի վազել մաքուր օդին, քան մարզադահլիճում: Զբոսանքներն ու մաքուր օդը լավացնում են դեմքի գույնը: 

— 7 —

Օրական 7-8 ժամ քնեք: Կարող եք նույնիսկ ուղղակի պառկել, բայց միայն պառկել և հեռախոսին չնայել: Ինչ-որ բան պլանավորեք, երազեք, այծերին հաշվեք, կարող եք նաև մեդիտացիա անել: 

— 8 —

Փորձեք մարզվել: Իհարկե, դժվար է, ծուլություն ենք անում, բայց 10 օր մարզվելուց հետո կտեսնեք, թե որքան լավ եք Ձեզ զգում: 

— 9 —

Ավելի հաճախ սնվեք: Ուտելիքը մի քանի մասի բաժանեք և աշխատեք այն օրվա մեջ մի քանի անգամ ուտել: 

— 10 —

Գնացեք վարսահարդարի մոտ ու նոր սանրվածք արեք: Դա նոր զգացողություններ կտա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել